«Լրտեսների երեխաները» ֆիլմից հայտնի քույր-եղբայրը տարիներ անց վերամիավորվել են ինստագրամյան ուղիղ եթերում (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկյան երգչուհի Մեգան Թրեյնորը կարանտինի ընթացքում ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ զրուցել է ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի «Լրտեսների երեխաները» ֆիլմաշարից հայտնի Կարմենի դերակատար Ալեքսա Փենա Վեգայի հետ։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:

Մեգան Թրեյնորին եթերի ժամանակ միացել է նաև նրա ամուսինը՝ Դերիլ Սաբարան, որը «Լրտեսների երեխաները» ֆիլմում հանդես է եկել Ջունի Կորտեսի՝ Կարմենի կրտսեր եղբոր դերում:

Թրեյնորը Սաբարայի հետ ամուսնացել է 2018 թվականին, սակայն Փենա Վեգային անձամբ երբեք չի տեսել, ուստի՝ որոշել է որպես ինստագրամյան հյուր նրան ընտրել։

Ջերմ զրույցի ընթացքում Դերիլը և խաղընկերուհին նկարահանումներից զվարճալի և հետաքրքիր դրվագներ են վերհիշել, պատասխանել են Թրեյնորի և նրա երկրպագուների հարցերին։ Դերասանները ցուցադրել են նաև նկարահանումներից որպես հուշ մնացած իրերը, որոնց թվում են նաև Ջունի Կորտեսի հագուստը և արծաթյա պայուսակը։