Էմինեմը չկարողացավ անտարբեր մնալ գլոբալ համաճարակի և իր երկրի կրիտիկական իրավիճակի հանդեպ։ Նա իր որոշեց իր ներդրումն ունենալ բժիշկներին աջակցելու գործում: Ոչ, ռեփերը չսկսեց դիմակներ գնել, այլ որոշեց կերակրել իր հայրենի Դեթրոիթ քաղաքում գտնվող Հենրի Ֆորդի անվան հիվանդանոցի ամբողջ բուժանձնակազմին:
Նա դա արել է յուրօրինակ ձևով՝ բժիշկներին հանձնելով «մայրիկի պատրաստած սպագետտիների» հսկայական արկղեր: Դա ոչ միայն Էմինեմի սիրած ուտեստն է, այլ նաև հղում՝ նրա հայտնի երգերից մեկի վրա, որը կոչվում է «Mom’s Spaghetti»։