Կարանտինի ընթացքում սննդաբան Լիլիթ Բասյանը բավականին հաճախ է հրապարակումներ անում կանացի առողջության ու գեղեցկության համար ամենակարևոր թեմաներից մեկի՝ առողջ սննդակարգի վերաբերյալ։
Բասյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է արդյունավետ դիետայի տարբերակ, որին 7 օր հետևելու դեպքում կարելի է հասնել հիասքանչ արդյունքի։
Օր 1
Առավոտյան արթնանում ենք, խմում 1 բաժակ տաք ջուր, 30 րոպե անց՝ նախաճաշում ենք։
Նախաճաշ-56 գրամ հնդկաձավար։ Պատրաստում ենք մի քիչ աղով և արևածաղկի ձեթով։
Ժամը12- ին ուտում ենք 1 խնձոր։
Ճաշ՝ ժամը 14։00-ին – Հավի կրծքամիս 150 գրամ, ոսպ՝ 50 գրամ։
Ժամը 17-ին ուտում ենք աղցան՝ 1 վարունգ, 1 լոլիկ, 5 հատիկ զեյթուն, 20 գրամ պանիր։
Ընթրիք՝ ժամը 19։30 հավի կրծքամիս 115 գրամ, բրոկոլի 60 գրամ։
Ջուր խմում ենք օրվա ընթացքում 1.5 -2 լիտր։ Նախաճաշից, ճաշից և ընթրիքից կես ժամ առաջ, 1 ժամ հետո և օրվա ընթացքում։
Սուրճ, թեյ խմեք առանց շաքարի։
Օր 2
Առավոտյան արթնանում ենք, խմում 1 բաժակ տաք ջուր, 30 րոպե անց՝ նախաճաշում ենք։
Նախաճաշ – 2 ձու (խաշած կամ ձվածեղ՝ ըստ նախասիրության) և աղցան՝ 80 գրամ գազարով և 60 գրամ կաղամբով)
Ժամը12- ին ուտում ենք 2 կիվի։
Ճաշ՝ ժամը 14։30-ին – 1շերտ պանիր և 1 շերտ հացիկ: Ճաշի համար պատրաստում ենք լանգետ։ 150 գրամ հավի կրծքամիսը ծեծում ենք ինչպես լանգետը, ավելացնում ենք մի քիչ պանիր և պոմիդոր, եփում ենք ջեռոցում։
Ժամը 16:30-ին խմում ենք 1 բաժակ կեֆիր (1%)։
Ընթրիք՝ ժամը 20։00 -ին, պատրաստում ենք ապուր՝ 1 գազար, 1 բիբար, 3 շամպինիոն, 60 գրամ հավի կրծքամիս, կանաչի։
Ջուր խմում ենք օրվա ընթացքում 1.5 -2 լիտր։ Նախաճաշից, ճաշից և ընթրիքից կես ժամ առաջ, 1 ժամ հետո և օրվա ընթացքում։
Սուրճ, թեյ խմեք առանց շաքարի։
Օր 3
Առավոտյան արթնանում ենք, խմում 1 բաժակ տաք ջուր, 30 րոպե անց՝ նախաճաշում ենք։
Նախաճաշ – Վարսակի ապուր (ավանդական հերկուլես 40գրամ) և 1 թեյի գդալ մեղր
Ժամը13- ին ուտում ենք 1 նարինջ։
Ճաշ՝ ժամը 15։00-ին – 135 գրամ տավարի միս, 1 հատ դդմիկ կլոր կտրատում ենք և եփում ջեռոցում։
Ժամը 17:00-ին 1 խնձոր։
Ընթրիք՝ ժամը 20։00 -ին, պատրաստում ենք աղցան․ վերցնում ենք 80 գրամ հավի կրծքամիս, 50 գրամ բրոկոլի, 70 գրամ հազար, 1 բուլղարական բիբար։ Ավելացնում ենք լիմոնի քամած հյութ և 1 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ։
Ջուր խմում ենք օրվա ընթացքում 1.5 -2 լիտր։ Նախաճաշից, ճաշից և ընթրիքից կես ժամ առաջ, 1 ժամ հետո և օրվա ընթացքում։
Սուրճ, թեյ խմեք առանց շաքարի։
Օր 4
Առավոտյան արթնանում ենք, խմում 1 բաժակ տաք ջուր, 30 րոպե անց՝ նախաճաշում ենք։
Նախաճաշ – կաթնաշոռ՝ 1% (150 գրամ), ընկույզ՝ 5 հատ, 1 թեյի գդալ մեղր, 3 հատ սալորաչիր։
Ժամը 12- ին ուտում ենք 1 թուրինջ։
Ճաշ՝ ժամը 14։30-ին – բրինձ՝ շագանակագույն կամ ժասմին տեսակի (50 գրամ) և հավի կրծքամիս (100 գրամ)։
Ժամը 16:30-ին 1 շերտ հացիկ (Կորներ ֆիրմայի խլեբեց կամ իմ հացը) և պանիր՝ 30 գրամ։
Ընթրիք՝ ժամը 20։00 -ին – Ձուկ՝ սաղմոն (140 գրամ), պոմիդոր, վարունգ։ Հատիկեղենը կշռում ենք հում վիճակում, մսամթերքը՝ եփած։
Աղ և ձեթ (զեյթունի կամ սովորական) կարող եք օգտագործել։
Ջուր խմում ենք օրվա ընթացքում 1.5 -2 լիտր։ Նախաճաշից, ճաշից և ընթրիքից կես ժամ առաջ, 1 ժամ հետո և օրվա ընթացքում։
Սուրճ, թեյ խմեք առանց շաքարի։
Օր 5
Առավոտյան արթնանում ենք, խմում 1 բաժակ տաք ջուր, 30 րոպե անց՝ նախաճաշում ենք։
Նախաճաշ – հնդկաձավար՝ 38 գրամ
Ժամը12-ին ուտում ենք 1 խնձոր։
Ժամը 13։30- ին՝ 23 գրամ դառը շոկոլադ։
Ճաշ՝ ժամը 15։40-ին – Հավի սիրտ՝ նարնջի մարինադով (110գրամ հավի սիրտը մաքրել յուղից, թրջել ջրով)։
Մարինադի համար պետք է 3 ճաշի գդալ նարնջի հյութ, 2 ճաշի գդալ լիմոնի հյութ, 1 հատ իմբիրի արմատ, 2 շերտ սխտոր, սոյայի սոուս, կարմիր բիբար (թարմ և փոշի)։
Հավի սիրտը մարինացված վիճակում թողնում ենք 2 ժամ։ Անցկացնում ենք փայտիկի վրա և երկու կողմով 10 րոպե տապակում չկպչուն թավայի վրա։
Ընթրիք՝ ժամը 19։00 -ին, պատրաստում ենք ռագու՝ 50 գրամ բիբար, 40 գրամ պոմիդոր, 100 գրամ հավի կրծքամիս, քառակուսի կտրատում ենք և շոգեխաշում, ավելացնում ենք 1 ճաշի գդալ զեյթունի ձեթ։ Հատիկեղենը կշռում ենք հում վիճակում, մսամթերքը և բանջարեղենը՝ եփած։
Աղ և ձեթ (զեյթունի կամ սովորական) կարող եք օգտագործել։Ջուր խմում ենք օրվա ընթացքում 1.5 -2 լիտր։ Նախաճաշից, ճաշից և ընթրիքից կես ժամ առաջ, 1 ժամ հետո և օրվա ընթացքում։
Սուրճ, թեյ խմեք առանց շաքարի։
Օր 6
Առավոտյան արթնանում ենք, խմում 1 բաժակ տաք ջուր, 30 րոպե անց՝ նախաճաշում ենք։
Նախաճաշ – պատրաստում ենք շոռակարկանդակ։ Վերցնում ենք 150 գրամ կաթնաշոռ (0%), 1 ձու, 1 ճաշի գդալ վարսակի թեփ։ Բաղադրիչները հարում ենք և եփում ջեռոցում։ Ուտում ենք ելակով։
Ժամը 12։30-ին ուտում ենք 1 նարինջ։
Ճաշ՝ ժամը 15։30-ին – 70 գրամ հավի կրծքամիսը, սոխը և 1 գազարը շոգեխաշում ենք, ավելացնում 40 գրամ շագանակագույն բրնձին։
Ժամը 18։00-ին ուտում ենք նեխուրի ցողուն և գազար։
Ընթրիք՝ ժամը 20։00 -ին, պատրաստում ենք տաք աղցան՝
մառոլ, նեխուրի ցողուն, 1 ճաշի գդալ եգիպտացորեն, բուլղարական բիբար, կես ավոկադո, հավի կրծքամիս՝ 70 գրամ։ Հավի կրծքամիսը եփում ենք, հետո տապակում առանց ձեթի։ Ավելացնում ենք քունջութ։
Հատիկեղենը կշռում ենք հում վիճակում, մսամթերքը և բանջարեղենը՝ եփած։
Աղ կարող եք օգտագործել։Ջուր խմում ենք օրվա ընթացքում 1.5 -2 լիտր (ձեր ուզած ջորմաստիճանով)։ Նախաճաշից, ճաշից և ընթրիքից կես ժամ առաջ, 1 ժամ հետո և օրվա ընթացքում։
Սուրճ, թեյ խմեք առանց շաքարի։
Օր 7
Առավոտյան արթնանում ենք, խմում 1 բաժակ տաք ջուր, 30 րոպե անց՝ նախաճաշում ենք։
Նախաճաշ – ուտում ենք կես ավոկադո, 1 ձու, 20 գրամ պանիր և 2 շերտ հացիկ (խլեբցի՝ Կորներ կամ իմ հացից)։ Ժամը12։30-ին ուտում ենք 170 գրամ նուռ։
Ճաշ՝ ժամը 15։00-ին – 120 գրամ տավարի միս, 1 գազար, 60 գրամ բրոկոլի, սոխ և կանաչի։ Բոլորն անցկացնում ենք մսաղացով։ Կլորացնում ենք, եփում ջեռոցում, վերջում ավելացնում պանիր։
Ժամը 18։00-ին 1 բաժակ կեֆիր կամ մածուն (1%)։
Ընթրիք՝ ժամը 20։00 -ին, պատրաստում ենք տաք աղցան՝
90 գրամ կանաչ լոբի, 120 գրամ հավի կրծքամիս, 1 բիբար, 1 թեյի գդալ քունջութ։ Լոբին եփել, հավի կրծքամիսը եփել և կտրատել, ավելացնել կտրատած բիբարը և խառնել։ Վրան լցնել քունջութը։
Աղ կարող եք օգտագործել։Ջուր խմում ենք օրվա ընթացքում 1.5 -2 լիտր (ձեր ուզած ջորմաստիճանով)։ Նախաճաշից, ճաշից և ընթրիքից կես ժամ առաջ, 1 ժամ հետո և օրվա ընթացքում։ Սուրճ, թեյ խմեք առանց շաքարի։