Օրեր առաջ ամերիկացի նկարիչ և ոճաբան Յեն Դելուկան հանրությանը ներկայացրեց աշխարհի ամենաթանկարժեք ականջակալները՝ «AirPods»-ը:
Ականջակալները զարդարված են 750 թանկարժեք ադամանդներով և դեռ չունեն հստակ գին:
Յենը որոշել է վաճառել այդ անկրկնելի ականջակալները աճուրդի միջոցով:
Շատերը մտածում են, որ նման թանկարժեք իրերը միայն ցուցադրությունների համար են, և դրանք չեն վաճառվում՝ դառնալով թանգարանային նմուշ: Սակայն դուք սխալվում եք:
Ականջակալները շատ են դուր եկել աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի նոր ընտրյալին՝ Լորեն Սանչեսին, և միլիարդատերը որոշել է գնել սրանք Դելուկայից:
Սակայն այս թանկարժեք ականջակալներով հետաքրքրված են նաև Ռիհաննան և արաբ մի քանի ձեռնարկատերեր: Սա է պատճառը, որ ականջակալները կվաճառվեն աճուրդով:
Յենը լրագրողներին խոստովանել է, որ չի պատկերացնում՝ ինչպես է բաժանվելու իր գլուխգործոցից:
Նա որոշել է, որ 2020 թվականին կստեղծի «AirPods»-ի կատարելագործված տարբերակը: