ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը մարտի 10-ից ի վեր առաջին անգամ հանրությանն է ներկայացել՝ Սպիտակ տանը Երկրի օրվա միջոցառումներին մասնակցելու նպատակով, հայտնի է դառնում առաջին տիկնոջ թվիթերյան հրապարակումից։
Նշվում է, որ առաջին տիկինն ամուսնու՝ Դոնալդ Թրամփի հետ մասնակցել է Սպիտակ տան բակում ծառերի տնկման արարողությանը․ զույգը նախագահական նստավայրի հարավային մարգագետնում թխկի է տնկել։
Երկրի փոխնախագահ Մայք Փենսը կնոջ հետ նույնպես ներկա է գտնվել միջոցառմանը։ Նշվում է, որ զույգերը պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ չեն կրել, ինչպես նաև չեն հետևել սոցիալական հեռավորությանը։
Կայքի փոխանցմամբ՝ Մելանյա Թրամփը հանրությանը մարտի 10-ից ի վեր չէր ներկայացել, առաջին տիկինը կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի ընթացքում հատկապես ակտիվություն է ցուցաբերել իր թվիթերյան էջում, որտեղ հիմնականում կորոնավիրուսի վերաբերյալ տեսանյութեր է հրապարակել։
Նշվում է, որ Դոնալդ և Մելանյա Թրամփները նախկինում կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ են հանձնել, որը բացասական պատասխան է ցույց տվել։