Ռուս հայտնի բլոգեր Նաստյա Իվլեևան մակուսացման ընթացքում նոր շոու է ներկայացնում իր հետևորդներին՝ ուղիղ եթերում կապ հաստատելով հայտնիների հետ ու միասին տարբեր առաջադրանքներ կատարվելով։
Այս անգամ Նաստյայի «Ուղիղ կարանտին» շոուի հյուրը ռեփեր Տիմատին էր, նրանց ուղիղ միացմանը միանգամից հետևում էր ավելի քան կես միլիոն մարդ։
Չնայած Տիմատին մարտահրավերները հաղթել է, ջենթլմեն է գտնվել և վերջին փորձությունը կատարել է Նաստյայի հետ։ Շոուի կանոնների համաձայն պարտվողին էլեկտրաշոկերով տոկահարում են։ Այս փորձությունը ռեփերը կիսել է Նաստյայի հետ։ Ըստ բլոգերի՝ սա երբևէ իր ունոցած ամենասկանդալային ու բարձր դիտողականություն ունեցող հրապարակումն էր։
Բլոգերը Տիմատիի համար տարօրինակ փորձություններ էր պատրաստել։ Ռեփերը ստիպված է եղել ուղիղ եթերում ընդունել Նաստյայի բոլոր մարտահրավերները։ Նա խմել է ատամի ողողման հեղուկ, կոտրել է թանկարժեք հեռախոսը, քայլել, ապա գլորվել լարած թակարդների վրայով, երկու կողմից ասեղով պատռել է շրթունքն ու դեմքին շինարարական քիմիական ներկ քսել։
Դե ինչ, Նաստյայի ինստագրամյան հետևորդները ձանձրանալու առիթ չեն ունեցել։