Տիմատիի նախկին սիրելին՝ Ալյոնա Շիշկովան նոր ընտրյալ ունի

Մոդել, 27-ամյա Ալյոնա Շիշկովան հաճախ է Ինստագրամի ուղիղ եթերներ կազմակերպում, որոնց ընթացքում պատասխանում է իր հետևորդների հարցերին: Օրեր առաջ, նա հերթական անգամ զրուցել է հետևորդների հետ և խոսել նախկին ընկերոջ՝ Տիմատիի հետ հարաբերությունների, իրենց դուստր Ալիսայի և իր անձնական կյանքի մասին:

Նրա հետևորդները հարցրել էին, թե արդյո՞ք Ալյոնան այժմ ընտրյալ ունի: Մոդելը խոստովանել է, որ իր սիրտն իսկապես զբաղված է, բայց չի հստակեցրել, թե կոնկրետ ով է այդ երջանիկը։ Շիշկովան ասել է, որ իրենց սերը փոխադարձ է և խոստովանել, որ հույս ունի այդ տղամարդու հետ պայծառ ապագա կերտել: