82-ամյա Էդիտա Պիեխայի առողջական վիճակը վատթարացել է

Կարանտինի մեջ գտնվող 82-ամյա երգչուհի Էդիտա Պիեխան «Петербургский дневник» լրատվամիջոցի հետ հարցազրույցում խոստովանել է, որ իր առողջական վիճակը գնալով վատանում է։
«Ես ջերմում եմ, վատ եմ ինձ զգում, սակայն սա կորոնավիրուս չէ։ Ես բժիշկների հետ կապը պահպանում եմ»,-ասել է երգչուհին՝ հավելելով, որ իրեն տանը ապահով է զգում և հույս ունի, որ կորոնավիրուսն իր բնակարանը չի գտնի։

«Տանից դուրս չեմ գալիս։ Աղոթում եմ Աստծուն, որպեսզի ինձ հեռու պահի այս հիվանդությունից»,- խոստովանում է Պիեխան։
Էդիտա Պիեխան միայնակ չէ․ նրան պարբերաբար այցելում է թոռը՝ հայտնի երգիչ Ստաս Պիեխան։
Երգչուհին իր ինստագրամյան էջում պարբերաբար հրապարակումներ է անում՝ տեղեկացնելով երկրպագուներին իր առողջական վիճակի մասին։ Ինստագրամյան հետևորդները անհանգստանում են իրենց սիրելի արտիստի համար ու հորդորում են Պիեխային լինել զգույշ ու պահպանել զգոնությունը՝ մաղթելով նրան առողջություն ու շուտափույթ կազդուրում։