Նոր սկանդալ․ Լյուբով Ուսպենսկայան վռնդել է իր կեղծ զարմիկին

Վերջին ժամանակներում անհաջողությունները երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի կյանքում անպակաս են։ Շաբաթներ շարունակ նրան քննարկում էին համացանցում դստեր անհավատալի ու տհաճ բացահայտումներից հետո, իսկ ժամեր առաջ նոր սկանդալային պատմություն է տեղի ունեցել երգչուհու հետ։ Երկար ժամանակ Ուսպենսկայան շփվում և հոգ էր տանում մի երիտասարդի մասին, ում համարում էր իր զարմիկը։

Սակայն վերջերս նա պարզել է, որ տղամարդն իր հետ բարեկամական ոչ մի կապ չունի․ վերջինս, պարզապես մտերմացել էր երգչուհու հետ ու պարբերաբար լրատվամիջոցներին էր տրամադրում մանրամասներ Ուսպենսկայայի կյանքից։
Ուսպենսկայան վռնդել է կեղծ զարմիկին՝ Ռոլան Մելանդովիչին։ «КП»-ի հետ հարցազրույցում երգչուհու ընկերը՝ մասնավոր հետախույզ Մաքսիմ Զաբոլոտնին պատմել է, որ տարիներ շարունակ երիտասարդը ներկայացել է որպես երգչուհու բարեկամ։

«Ես նրան զգուշացնում էի, բայց նա ինձ չէր լսում։ Իսկ երբ նա համոզվեց իմ խոսքերի ճշմարտացիության մեջ, դուրս վռնդեց խաբեբային»,-պատմել է Մաքսիմը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ պարզ էր դարձել, որ Լյուբով Ուսպենսկայան հանդիպում է վրացի երգիչ Լևան Կբիլաշվիլու հետ։ Երգիչն ընդամնեը 27 տարեկան է՝ 40 տարի երիտասարդ երգչուհուց։ Այս փաստը մեծ իրարանցում էր առաջացրել համացանցում, որտեղ երգչուհուն սկսել էին քննադատել։