Մկրտիչ Արզումանյանի, Ռազմիկ Ամյանի, Գուրգեն Դաբաղյանի և մյուս հայտնիների անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը

2020 թվականի ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում ոգեկոչում են 105 տարի առաջ տեղի ունեցած, բայց դեռևս անավարտ Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը։
Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվել և կազմակերպվել են Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվել քեմալական կառավարության կողմից:
Ապրիլի 24-ին մեր հայտնի շատ հայրենակիցներ հարգանքի տուրք են մատուցում սարսափելի իրադարձությունների զոհերին։

Գուրգեն Դաբաղյան․«Ոչ թե սուգ, այլ պայքար»։

Մկրտիչ Արզումայնայնը մեջբերել է Շիրազի խոսքերը․«Այժմ ազգին իմ անչար պարտք են Աստված ու աշխարհ»:

Ժաննա Բուտուլյան․«Սիրտս կոտրեցին սրով, մեկ է ապրեցի սիրով»։

Լիլի Էլբակյանը հրապարակել է որդու լուսանկարը, ով նկարել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշ համարվող անմոռուկը։

 

Ռազմիկ Ամյանը կատարել է Ջիվանու «Անի» երգը։

Թամարա Պետրոսյան