Այսօր աշխարհի բոլոր հայերը սգում են զոհված նախնիների համար։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ իրենց հրապարակումներն են արել նաև բազմաթիվ հայտնի մարդիկ։
Հայկական արմատներով 22-ամյա պրոֆեսիոնալ թենիսիստ, Ռուսաստանի սպորտի վարպետ, համաշխարհային դասակարգման 49–րդ համար Կարեն Խաչանովը ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ.
«Այսօր հայերի ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Մարդկության դեմ կատարված ամենասարսափելի ոճրագործություններից մեկի արդյունքում 1.5 մլն հայ է սպանվել, իսկ շատերը ստիպված են եղել փախչել երկրից: Հիշում և սգում ենք»,- գրել է անվանի թենիսիստը: