«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի հայտնի ու սիրված դերասանուհին՝ Սառա Ջեսիկա Փարքերը, տարիներ առաջ հիմնեց նրբագեղ ու էլեգանտ կոշիկների արտադրությամբ զբաղվող իր ապրանքանիշը։
Դերասանուհին կրում է 43 համարի կոշիկ: Նա միշտ բարդույթավորվել է իր ոտքերի չափսի պատճառով և շատ դժվարությամբ է կարողացել իր համար կոշիկ գնել, ու դա էր պատճառը, որ Սառան միշտ երազել է ունենալ կոշիկների իր բրենդը։
Իր առաջին հավաքածուն Սառան անվանեց «SJP Collection»: Այս հավաքածուում յուրաքանչյուր կոշիկ համապատասխանեցված էր «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի դերասանուհիներին: Կոշիկներն անգամ կրում էին այդ դերասանուհիներից շատերի անունները:
Սակայն հոյակապ ֆիլմը շուտով մոռացվեց և Սառայի բիզնեսը դրանից շատ տուժեց:
Գեղեցկուհին երկար ժամանակ է չի ներկայացնում նոր հավաքածուներ:
Շշուկներ են պտտվում, որ Փարքերը սնանկացման եզրին է, որովհետև լրագրողներին հայտնի է դարձել, որ նա մեծ պարտքեր ունի բանկում:
Սառան կրում է միայն իր բրենդի արտադրանքը։