«Մի սեր ծով». Մադոննա Հարությունյանի գայթակղիչ ֆոտոշարքն՝ արված լողափին

Ոճաբան Մադոննա Հարությունյանը նոր ֆոտոշարք ունի․ այն հրապարակվել է Մադոննայի ինստագրամյան էջում։ Ինքնատիպ ֆոտոշարքն իրականացրել է լուսանկարիչ Աննա Սողոյանը։

Մադոննան իր նոր ֆոտոշարքն արել է Սևանի ափին։ Նոր շարքի համար ընտրվել է «Մի սեր ծով» խորագիրը։

Մադոննայի կերպարը ֆոտոշարքում գայթակղիչ և սեքսուալ է, սակայն պահպանվել են նաև շատ նուրբ ու պարզ տարրեր ևս, որոնք ընդգծել են մոդելի բնական գեղեցկությունը։

Մադոննա Հարությունյանի ինստագրամյան հետևորդներն անտարբեր չեն մնացել և հետաքրքիր հաճոյախոսություններ են ուղղել ոճաբանին՝ գնահատելով մանրակրկիտ և ճաշակով կատարված աշխատանքը։