Ինչպե՞ս հեշտությամբ մաքրել օրգանիզմն ու ազատվել ավելորդ քաշից. մի քանի պարզ հնարք

Ավելորդ քաշն ու ճարպակալումն այժմ մարդկության մեծագույն խնդիրներից են, քանի որ զգալիորեն բարձրացնում են մի շարք վտանգավոր հիվանդությունների, այդ թվում նաև շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների և քաղցկեղի զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ բժիշկները հորդորում են օր առաջ լուծել այս խնդիրն ու կարգի բերել կազմվածքը։

Օրգանիզմը մաքրելու համար խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել բեռնաթափման օրերին, քանի որ դրանք օգնում են կարճ ժամանակահատվածում մաքրել օրգանիզմն ու զգալիորեն նվազեցնել քաշը։ Պարբերաբար բեռնաթափման օրեր կազմակերպելու դեպքում կարելի է առանց մեծ ջանքեր գործադրելու ազատվել կուտակված շլակներից ու տոքսիններից և զգալիորեն բարելավել ընդհանուր առողջական վիճակը։ Ընդ որում՝ գոյություն ունեն բեռնաթափման օրերի տարբեր տեսակներ, ուստի կարելի է գտնել ցանկալի տարբերակը, որը թույլ կտա սնվել սիրելի մթերքով և պահպանել լավ ինքնազգացողությունը։

Աղցանով բեռնաթափման օր

Բանջարեղենային աղցանով բեռնաթափման օրերը թույլ են տալիս հասնել ցանկալի արդյունքին՝ խուսափելով քաղցի զգացումից և հարստացնելով օրգանիզմը մեծ քանակությամբ վիտամիններով ու հանքանյութերով։ Այս օրվա համար անհրաժեշտ է մոտ 1,2-1,5 կգ բանջարեղենով (լոլիկ, վարունգ, կաղամբ, գազար, հազարի թերթեր) և բուսական յուղով աղցան պատրաստել, բաժանել այն մի քանի մասի և ուտել օրվա ընթացքում։

Խնձորով բեռնաթափման օր

Շատ օգտակար ու արդյունավետ է նաև խնձորով բեռնաթափման օրը։ Այս օրվա ընթացքում հարկավոր է 1,5 կգ խնձորը բաժանել 5-6 մասի և ուտել օրվա ընթացքում։ Ցանկության դեպքում կարելի է նաև մի բաժակ թարմ տոմատի հյութ խմել։

Կաթնաշոռով բեռնաթափման օր

Կաթնաշոռը սպիտակուցների հարուստ աղբյուր է, ինչի շնորհիվ օգնում է արագ հագենալ և խուսափել քաղցի զգացումից։ Բեռնաթափման օրվա այս տարբերակը ենթադրում է օրվա ընթացքում 100-250 գրամ յուղազրկված կաթնաշոռի, քերիչով մանրացրած բանջարեղենի (կաղամբ, գազար, շաղգամ կամ ոչ քաղցր մրգեր) և մի փոքր ընկույզի գործածություն։ Ցանկության դեպքում կարելի է նաև օրվա ընթացքում 2-3 բաժակ կանաչ թեյ կամ մասուրի ծաղիկների թուրմ խմել, սակայն առանց շաքարավազի։

Ձկով բեռնաթափման օր

Բեռնաթափման օրվա այս տարբերակն ընտրելու դեպքում սննդակարգը կազմվում է գրեթե նույն կերպ, ինչպես և կաթնաշոռով բեռնաթափման օրվա դեպքում։ Պարզապես հարկավոր է 100-250 գրամ կաթնաշոռի փոխարեն օրվա ընթացքում ուտել նույն քանակությամբ եփած ձուկ, որը նույնպես հարուստ է հագեցնող սպիտակուցներով և շատ օգտակար սննդարար նյութերով։

Այս բեռնաթափման օրերը կօգնեն հեշտությամբ մաքրել օրգանիզմն ու կազատեն որոշակի ավելորդ քաշից, սակայն կազմվածքը կարգի բերելու համար միայն դրանք բավական չեն լինի։ Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս հետևել ոչ շատ երկարատև սննդակարգերին և աստիճանաբար հարստացնել սննդակարգը տարբեր մթերքով։ Նման աստիճանաբար անցումը թույլ կտա խուսափել կորցրած քաշի վերադարձից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու արդյունավետ հնարք, որոնք կօգնեն խթանել քաշի նվազման գործընթացն ու հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից։

1-ին հնարքը.

Այս հնարքի օգնությամբ ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է մեկ շաբաթ խստորեն հետևել սահմանված սննդակարգին, որից հետո աստիճանաբար հարստացնել այն հում բանջարեղենով ու մրգերով։

Առաջին շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է սննդակարգից բացառել ցանկացած մթերք՝ բացառությամն նարնջի և հավկիթի։ Այս ընթացքում հարկավոր է ամեն օր նախաճաշին, ճաշին ու ընթրիքին ուտել միայն երկուական նարինջ և երեքական խաշած հավկիթ (եփել 12 րոպե)։ Այս մեկշաբաթյա սննդակարգից հետո հարկավոր է շարունակել սնվել նույն կերպ՝ սննդակարգում ներառելով նաև անսահմանափակ քանակությամբ թարմ մրգեր ու բանջարեղեն։

2-րդ հնարքը.

Այս հնարքը ենթադրում է ամեն առավոտ նախաճաշից 40 րոպե առաջ դատարկ ստամոքսին որոշակի հյութերի խառնուրդի ընդունում, ինչը կօգնի սնուցել օրգանիզմն անհրաժեշտ սննդարար նյութերով և խթանել ճարպերի այրման գործընթացը։ Խառնուրդը պատրաստելու համար հարկավոր է 100 մլ խնձորի հյութ, 50 մլ սեխի հյութ, 25 մլ տոմատի հյութ և 25 մլ կիտրոնի հյութ։ Մասնագետները նշում են, որ այս ըմպելիքը շատ արդյունավետ է ճարպակալման դեպքում։ Ավելին՝ իր օգտակար բաղադրիչների շնորհիվ այն օգնում է նաև պայքարել ավիտամինոզի և սակավարյունության դեմ։

Այս արդյունավետ հնարքները կօգնեն հեշտությամբ մաքրել օրգանիզմը կուտակված շլակներից և ազատվել մի քանի կիլոգրամ ավելորդ քաշից շատ կարճ ժամանակահատվածում, սակայն հարկ է հիշել, որ ստացված արդյունքը պահպանելը կարող է շատ ավելի դժվար լինել: Բանն այն է, որ կրկին անկանոն սնվելու, անառողջ ու բարձր կալորիականություն ունեցող մթերք օգտագործելու և նստակյաց կենսակերպ վարելու դեպքում կորցրած քաշը շատ արագ կվերականգնվի: Սա է պատճառը, որ նման միջոցների կիրառումից հետո քաշի կտրուկ ավելացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին վերանայել սննդակարգը, խուսափել վնասակար մթերքից և լինել ֆիզիկապես ակտիվ։