Ինչո՞վ է զբաղված Միլա Յովովիչը տնային մեկուսացման ընթացքում

44-ամյա Միլա Յովովիչն իր կարանտինն անցկացնում է Բեվերլի Հիլզում՝ ամուսնու և երեխաների հետ։ Հոլիվուդյան աստղն ընդհանրապես չի ձանձրանում։ Նա զբաղվում է իր պարտեզով ու բանջարանոցով:

Դերասանուհին երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարներով, որտեղ երևում է, որ նա ու ամուսինը շատ տարբեր փոքրիկ տնկիներ ու բույսերի սերմեր են գնել և պատրաստվում են դրանք տնկել իրենց բակում։ Միլայի երկրպագուները հիացած են նրա պարզությամբ ու հողագործության հանդեպ սիրով։