Գոհար Ավետիսյանը՝ նոր, հետաքրքիր կերպարներում (ֆոտոշարք)

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը շարունակում է իր կազմակերպած մարաթոնը ու ամեն օր իր հետևորդներին սովորեցնում դիմահարդարման նոր ձևեր։ Այս անգամ նա վառ, ամառային ու գունեղ կերպարներ է ընտրել։
Երկրպագուներին անչափ դուր է եկել Գոհարի լուսանկարը Մոանայի կերպարում։ Ինստագրամյան հետևորդները հիացել են Ավետիսյանի պրոֆեսիոնալիզմով ու իրենց հիացմունքը հայտնել են մեկնաբանություններում։
Գոհարը նաև հանդես է եկել գայթակղիչ ու համարձակ կերպարով, որն այդքնա էլ դուր չի եկել երկրպագուներին։
Ավելի վաղ դիմահարդարն իր միկրոբլոգում գրել էր․«Այսօր մենք տեղափոխվել ենք տաք Աֆրիկա։ Թվում է, թե վերջին մեկ ամսվա ընթացքում ոչ միայն փոխվել են դիմահարդարումները, այլև իմ փորիկի չափը։ Եվ նաև ինձ թվում է, որ եթե դուք չհավանեք այս դիմահարդարումը, կարող ենք դադարեցնել մարաթոնը, քանի որ ձեզ զգեստներն ավելի էին դուր գալիս, քան բարդ դիմահարդարումը, որի վրա առնվազն 3 ժամ եմ ծախսել։ Սիրելիներս, սպասում եմ ձեր արձագանքներին ու հետադարձ կապին, այլապես մոտիվացիա չունեմ այս ամենը շարունակելու»,- գրել է Գոհարը։