Միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կինն ամուսնացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավորի հետ

Միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, իր ինստագրամյան էջում կիսվել է ուրախալի նորությամբ․ նա կրկին ամուսնացել է։ Նրա նոր ամուսինը 53-ամյա գործարար և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանն է, ում հետ նա իր հարաբերությունները սկսել է 2018 թվականին։
Իր սիրելիին Նատալյան չի թաքցնում և ինստագրամյան էջում պարբերաբար կիսվում է համատեղ լուսանկարներով։ Նախորդ տարի զույգին միասին նկատել էին Royal Ascot թագավորական ձիարշավային մրցաշարին։
Նատալյան, հրապարակելով իր և ամուսնու լուսանկարը, հրապարակմանը կից գրել է․«Ծանոթացեք, իմ ներկայիս ամուսինը»։
Ինստագրամյան հետևորդները շտապել են շնորհավորել զույգին՝ նրանց մաղթելով երջանկություն։

Նշենք, որ Նատալյայի և Արկադի Ռոտենբերգի հարաբերությունները տևել են ութ տարի։ Նրանք ամուսնալուծվել են 2013 թվականին։ Նատալյային չի հաջողվել նախկին ամուսնուց՝ իր երկու երեխաների հորից, դատարանի միջոցով 1,65 միլիարդ դոլար ստանալ։ Փոխարենը՝ նրան բաժին է հասել կալվածքը Սուրեյ կոմսությունում և բնակարան, որը գտնվում է Լոնդոնում։
Հարկ է նշել, որ Նատալյան իրեն առանց ամուսնու չի կորցրել. նա մի քանի ապրանքանիշ է հիմնել և սկսել է զբաղվել հրուշակեղենի բիզնեսով։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյան ամուսնալուծված է, ունի չորս երեխա, որոնցից երկուսը որդեգրված են։
1997 թվականին՝ եղբոր մահից հետո, նա որդեգրել է իր երկու զարմիկներին։