Լոնդոնի նորաձևության շաբաթն առաջին անգամ կանցկացվի թվային ձևաչափով

Պատմության մեջ առաջին անգամ Լոնդոնի նորաձևության շաբաթը (LFW) թվային հարթակ կգործարկի, որը մինչև 2021 թվականի հունիսը հասանելի կլինի ինչպես ոլորտի ներկայացուցիչների, այնպես էլ նորաձևության սիրահարների համար, գրում է Insider-ը։

Թվային հարթակ ստեղծելու որոշումը կայացվել է կորոնավիրուսի պատճառով սոցիալական հեռավորության և ամբողջ աշխարհում ուղևորությունների սահմանափակումների ֆոնին։

Աղբյուրը գրում է, որ թվային տեխնոլոգիաներին անցումը նորաձևությունն ավելի ներառական կդարձնի, քանի որ յուրաքանչյուրը կարող է դիտել շոուն։

Բացի այդ, բրիտանական նորաձևության խորհուրդը գենդերային չեզոք շոուի շրջանակում պաշտոնապես կմիավորի Լոնդոնի նորաձևության շաբաթվա կանանց և տղամարդկանց հագուստի ցուցադրությունները։

LFW-ի գենդերային չեզոք շոուն հասանելի կլինի մինչև 2021 թվականի ապրիլը, իսկ LFW-ի թվային հարթակը հասանելի կլինի 2020 թվականի հունիսի 12-ից մինչև 2021 թվականի հունիսը։