Օքսանա Սամոյլովան հեքիաթային ծննդյան օր է կազմակերպել կրտսեր դստեր համար

Մոդել Օքսանա Սամոյլովան այսօր նշում է իր ու ռեփեր Ջիգանի կրտսեր դստեր՝ Մայայի ծննդյան օրը։ Աստղային մայրիկը նույնիսկ կարանտինային պայմաններում փոքրիկի օրը Դիսնեյի հեքիաթի է վերածել։

Օքսանան զարդարել է ողջ տունն ու բակը, հրավիրել արքայադուստր Ժասմինի կերպարով դերասանուհու, ով աղջիկների համար խաղեր է կազմակերպում և օգնում նրանց բացել նվերները։ Մայան շատ ուրախ ու ապշած է իր շուրջը կատարվող խառնաշփոթից։