Տարածված «միֆեր» առողջ սննդակարգի մասին, որոնց պետք է դադարել հավատալ

Առողջ կենսակերպ վարելու և օգտակար մթերք օգտագործելու կարևոության մասին լսել են բոլորը, քանի որ մասնագետները պարբերաբար են հիշեցնում դրանց մասին։ Ներկայում շատերն են փորձում հետևել առողջ կենսակերպի կանոններին, սակայն խնդիրն այն է, որ ոչ լիարժեք տեղեկությունների հետևանքով ի հայտ են եկել առողջ սննդակարգի վերաբերյալ բազմաթիվ «միֆեր», որոնք շատերը դեռ որպես փաստ են ընդունում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ «միֆերից» ամենատարածվածները, որոնց վաղուց հարկավոր է դադարել հավատալ։

Հակիթը վնասակար է սրտամկանի համար

Օրական մեկ կամ երկու հատ հավկիթ ուտելը չի բարձացնում սրտամկանի հիվանդությունների զարգացման հավանականությունը, մինչդեռ շատերը վստահ են, որ այն կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ հարուստ է խոլեստերինով։ Իրականում ձվի դեղնուցն իսկապես պարունակում է խոլեստերին, սակայն այն այնքան քիչ քանակությամբ է, որ չի կարող բացասաբար անդրադառնալ օրգանիզմի վրա։

Ածխաջրերը նպաստում են ավելորդ քաշի կուտակմանը

Ածխաջրերը վտանգավոր չեն և բալանսավորված դիետայի մեջ պետք է անպայման ածխաջրեր պարունակվեն։ Քաշի ավելացումն ու ճարպակալմամբ պայմանավորված առողջական խնդիրների առաջացումը կախված է ածխաջրերի քանակից։ Բնական է, որ օրվա ընթացքում նորմայից շատ կալորիա օգտագործելու դեպքում ավելորդ ածխաջրերը կվերածվեն ճարպերի, ուստի հարկավոր է պարզապես հետևել դրանց քանակությանը։

Երեկոյան կամ գիշերն օգտագործված կալորիաները հանգեցնում են քաշի ավելացման

Հարկ է հիշել, որ կալորիաները կալորիաներ են անկախ օգտագործման ժամից, ուստի չարաշահման դեպքում կարող են գիրացնել անգամ առավոտյան օգտագործելու դեպքում։ Քաշի ավելացումից խուսափելու լավագույն միջոցը սննդամթերքի կալորիականությանը հետևելն է։

Սննդամթերքը, որն օրգանիզմը չի յուրացնում, հանգեցնում է քաշի ավելացման

Եթե օրգանիզմը չի կարողանում վերամշակել ու յուրացնել որոշակի սննդամթերքը, նշանակում է՝ այն չի յուրացնում նաև կալորիաները։ Այս դեպքում տվյալ մթերքը կարող է հանգեցնել քաշի նվազման, այլ ոչ թե ավելացման։

Այս կամ այն մթերք ուտելու ցանկությունը հուշում է, որ մարդու օրգանիզմն ունի որոշակի սննդարար նյութերի կարիք

Այս կանոնը գործում է միայն վայրի կենդանիների դեպքում, քանի որ նրանք ապրում ու շարժվում են բնազդներով։ Մարդկանց դեպքում այս կամ այն մթերքն ուտելու ցանկությունը պայմանավորված է հուզական ցանկությունների բավարարման անհրաժեշտությամբ, այլ ոչ թե գոյատևման պայքարով։

Քաղցած մնալը նպաստում է օրգանիզմի դետոքսիկացիային

Օրգանիզմն ունի տոքսիններից ազատելու իր համակարգը, որն անդադար աշխատում է լյարդի, երիկամների ու փայծաղի շնորհիվ։ Առ այսօր որևէ ուսումնասիրություն չի ապացույցել, որ քաղցած մնալն օգնում է բարելավել օրգանիզմի դետոքսիկացիայի գործընթացը։