Արփի Գաբրիելյանն Ինստագրամում արդեն 500 հազար հետևորդ ունի․ դերասանուհին շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը գարմանային նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և շնորհակալություն հայտնել իր հետևորդներին։
Բանն այնն է, որ դերասանուհու ինստագրամյան էջն արդեն 500 հազար հետևորդ ունի, ինչի կապակցությամբ Արփին գրել է․ «Շնորհակալ եմ բոլոր 500 հազար հետևորդներին»։

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհին և նրա ամուսինը՝ երգիչ Միհրան Ծառուկյանը, հայտնվել էին բուռն քննարկումների կենտրոնում, քանի որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը, նրանք այցելել էին Ծիծեռնակաբերդ, չնայած նրան, որ Կառավարությունն արգելել էր։ Սակայն ավելի ուշ զույգը հայտնեց, որ նրանք Ծիծեռնակաբերդ ավելի վաղ են այցելել և այդ օրը այնտեղ չեն եղել։