«Նա միայն մեկ թերություն ունի». Սքարլեթ Յոհանսոնը՝ փեսացուի հետ հարաբերությունների մասին 

Սքարլեթ Յոհանսոնը հիացրել է իր երկրպագուներին Parade Magazine-ին տված նոր հարցազրույցով, որում նա խոսել է իր փեսացուի՝ Քոլին Ժոստի հետ հարաբերությունների մասին: Դերասանուհու խոսքով՝ իր ապագա ամուսնու միակ թերությունն այն է, որ նա բեյսբոլի մեկ այլ թիմի երկրպագու է:

«Նա լավատես է, թեթև բնավորությամ, ուրախ և քնքուշ։ Այս հատկությունները ինձ գրավեցին», – պատմել է Սքարլեթը: 35-ամյա Սքարլեթ Յոհանսոնը և Saturday Night Live շոուի 37-ամյա հաղորդավարը ծանոթ են 2017 թվականից: Դերասանուհու խոսքով՝ նա և Քոլինը իրար ճանաչում են ավելի քան ինը տարի։