Տիմատին տխրո՞ւմ է առանց Եգոր Կրիդի

Black Star-ի սրտակեր 24-ամյա Եգոր Կրիդի և Տիմատիի բախումը մեծ սկանդալ էր, սակայն Կրիդը կարողացավ հեռանալ Black Star-ից՝ պահպանելով իր կեղծանունն ու Տիմատիի հետ բարիադրացական հարաբերությունները։
Երկար ժամանակ ո՛չ Կրիդը, ո՛չ Տիմատին չէին մանրամասնում կատարվածն ու աշխատում էի խուսանավել միմյանց վերաբերյալ պրովոկացիոն հարցերից։

Սակայն վերջերս իր ինստագրամյան էջում Տիմատին պատասխանել է երկրպագուհիներից մեկի այն հարցին, թե ինչպես են իր ու Կրիդի հարաբերությունները։ Ինստագրամյան շատ հետևորդներ չեն հասկացել՝ Տիամտին պատասխանում է անկեղծոևեն, թե սարկազմով։
«Աղջիկներ, իմ փոքրիկներ, մի նեղացեք թոշակառուից։ Կրիդը լավն է, ամենահամարձակը, տաղանդավորն ու ամենակարևորը՝ գեղեցիկ է։ Ես մինչև հիմա դժվարությամբ եմ վերապրում նրա հեռանալը, դուք իրավացի եք։ Քննադատության փոխարեն ավելի լավ է աջակցեիք ինձ, առանց Եգորկայի ես ինձ վատ եմ զգում և տխուր»,- երիտասարդ երգչի երկրպագուներին դիմել է Տիամատին։