Կայա Գերբերը ներկայացրել է Marc Jacobs-ի նոր բուրմունքը

Marc Jacobs Daisy Love նոր օծանելիքի գովազդային արշավը ասոցացվում է ամառվա ու արևոտ դաշտերի հետ։ Այս տարի ապրանքանիշի դեմքը հայտնի մոդել Կայա Գերբերն է։ Բրենդի նոր բույրը ստեղծվել է ելակի, ծաղիկների ու նաև որոշակի արևելյան անուշաբույր յուղերի օգտագործմամբ ու նոր օծանելիքը ստացել է ջերմ ու քնքուշ բույր։

Նոր օծանելիքը գեղեցիկ է ինչպես գույնի, այնպես էլ բույրի կատարյալ համադրությամբ: Շշի դիզայնը բրենդի արդեն դասական դարձած ձևով է՝ երիցուկի տեսքով կափարիչով, այնպես որ նորույթը կարող եք տարբերակել միայն ծիրանագույն ապակու և «love» մակագրության շնորհիվ: Դե, ժամանակն է գնալ սիրո հետևից: