Ջոն Լեջենդի կինը պատասխանել է իրեն «քառակուսի» անվանած ու քննադատած մարդկանց

Կիրակի 34-ամյա Քրիսի Թեյգենը թվիթերյան իր էջում գրառում էր արել ու դիմել այն մարդկանց, ովքեր քննադատում են իր «քառակուսի» կազմվածքը: Նրա հասցեին քննադատությունների հոսք է առաջացել այն բանից հետո, երբ շաբաթ օրը երեկոյան մոդելն իր Ինստագրամում լողազգեստով տեսանյութ է տեղադրել: Դրանում աստղը ներկայացել էր առանց դիմահարդարման՝ կանգնած լոգարանի հայելու դիմաց:

«Մեզանից յուրաքանչյուրը սովոր է վիրաբույժի սենյակում բարելավված կազմվածքներ տեսնելուն: Ես ամբողջ կյանքի ընթացքում ունեցել եմ քառակուսի կազմվածք և թույլ տվեք ասել, որ սա միայն շատ առումներով առավելություն է: Ես երբեք չեմ հարապարակում սեքսուալ լուսանկարներ: Պատկերացրեք, մի օր ես ցույց տամ ազդրերս և հետույքս: Օ՜, դուք շատ կբարկանաք: Իսկ ես երջանիկ եմ, Ջոնը երջանիկ է, մենք բոլորս երջանիկ ենք»,- գրել է Քրիսին։