Նոր բյութի-թրենդը՝ հնդկաձավարից հոնքերը, սոցիալական ցանցերում հետաքրքրության նոր ալիք է հավաքում: Հավանաբար նրանք, ովքեր ինքնամեկուսացման ժամանակահատվածի համար չափազանց շատ հնդկաձավար են գնել, հոգնել են այն ուտելուց և դրա օգտագործման նոր միջոց են գտել, հայտնում է Вести-ն:
Դիմահարդարման մասնագետները հայտնում են գաղտնիքը. հնդկաձավարն ուղղակի անհրաժեշտ է բժշկական սոսնձով սոսնձել հոնքերին:
Համացանցում արդեն հայտնվել են տեսանյութեր, թե ինչպես է պետք հնդկաձավարից ճիշտ ձևով ստանալ հոնքերը:
Դժվար է ասել, թե արդյո՞ք հնդկաձավարից հոնքերը կդառնան նորաձևության համաշխարհային թրենդ, բայց առնվազն բյութի-բլոգերները գտել են ինչ-որ բան, որով կարող են զբաղվել ինքնամեկուսացման շրջանում: