«Պարզապես պետք չէ ճանճից փիղ սարքել»․ Նաստասյա Սամբուրսկայան անդրադարձել է Թոդորենկոյի սկանդալին

Դերասանուհի Նաստասյա Սամբուրսկայան անդրադարձել է Ռեգինա Թոդորենկոյի աղմուկ բարձրացրած հայտարարությանն ու իր ինստագրամյան էջում մեծ գրառում արել տնտանեկան բռնության մասին։

«Սկսվեց: Հարձակվել են Թոդորենկոյի վրա՝ իր դիրքորոշումն արտահայտելու անզգուշություն ունենալու համար: Ընտանեկան բռնության զոհերը միացել են․ «Ինձ ծեծել են, և դա նշանակում է, որ ես նույնպես իրավունք ունեմ խոսելու, խնդրում եմ, լսեք»: Ես ասում եմ ձեզ, որ երբ տղամարդը հարվածում է ձեր դեմքին, կարևոր չէ, թե ով է նա, դա վատ է ոը որևէ արդարացում չունի: Եվ երբ ամեն օր, շաբաթներ և տարիներ շարունակ ծանրաբեռնում ես մարդու ուղեղը, և վերջում նա քեզ ապտակ է հացնում՝ բռնություն չէ: Սա պարզապես նախազգուշացում է այն մասին, որ տղամարդը նույնպես մարդ է, և եթե դուք գրողի տարած հոգեկան հիվանդ ես և չես տեսնում ափերը, ապա դա շատ լավ հանգստացնող կլինի քեզ համար: Սա այն դեպքը չէ, որը դուք պետք է շեփորահարեք Ինստագրամում, զանգահարեք ոստիկաններին և սևացնեք բլոգերներին, երբ բարոյապես բռնաբարել եք մեկ ուրիշի ուղեղը, բայց ահմանափակվել մի փոքր վախով: Ինքներդ ձեզ նայեք, ինչպե՞ս եք ձեզ պահում: Սա համերաշխություն չէ, սա կնոջ հիմարությունն է: Դրա պատճառով էլ ձեր տղամարդիկ սկսում են աշխատանքից ուշ տուն վերադառնալ և նստում համակարգչի կամ շշի առաջ: Ոչ ոք չի խոսում այն ​​դեպքերի մասին, երբ դուք լավն եք, իսկ ձեր տղամարդը հոգեկան հիվանդ: Պարզապես պետք չէ ճանճից փիղ սարքել»,- գրել է Սամբուրսկայան։