Ջիգանը երգ է նվիրել կնոջը․ կների՞ Օքսանան ռեփերին

Երկար ընդմիջումից հետո Ջիգանն իր ինստագրամյան էջում հրապարակել է «Готов на все» երգը, որը նվիրել է իր կնոջը՝ Օքսանա Սամոյլովային։
Ապրիլի 27-ին ռեփերի կինը նշում էր իր 32-ամյակը։ Ջիգանն այս երգով որոշել է շնորհավորել սիրելիին ու հայցել նրա ներումը սկանդալային միջադեպերից հետո։
Կների՞ արդյոք Օքսանան ամուսնուն, թե՞ ոչ, դեռ պարզ չէ, սակայն իր նախորդ հրապարակումներից մեկում Օքսանան խոստովանել էր, որ ինչ էլ պատահի նա կմնա Ջիգանի կողքին, որովհետև վերջինս իր 4 երեխաների հայրն է ու իրեն չափազանց հարազատ մարդ։

Հիշեցնենք, որ ընդամենը շաբաթներ առաջ հոնքերն ու մորուքը սափրած ռեփերը տեսանյութում ասում էր․ «Ես հոգեկան հիվանդ եմ, ինձ լավ են բուժում, լավ են կերակրում: Տեսնում եք, ես հոգեբուժարանում եմ»։
Շոու-բիզնեսի գրեթե բոլոր աստղերը անհանգստացած էին ռեփերի այս հայտարարությամբ, նրանք աջակցող ու ոգևորող խոսքեր էին հղում Օքսանային, իսկ երկրպագուներն ուշադրությամբ հետևում էին, թե ինչ է կատարվելու հետո։ Շատերն անգամ կարծում են, որ այս ամենն արվում էր, պարզապես, սև PR-ի համար։