Օքսանա Սամոյլովան շնորհակալություն է հայտնել իր կյանքում կատարված վերջին իրադարձությունների համար

Երեկ Օքսանա Սամոյլովան նշում էր դստեր՝ Մայայի և իր ծննդյան տարեդարձները։ Սամոյլովան երեկ դարձավ 32 տարեկան, իսկ Մայան՝ 3։ Մոդելն իր ինստագրամյան էջում հրապարակել է գեղեցիկ ծաղկեփնջով լուսանկար ու դրան կից գրառում կատարել։

«Ես 32 տարեկան եմ: Իհարկե, այսօր ամեն ինչ այլ է: Բայց ուզում եմ ասել, որ հիանալի կյանք եմ ապրում: Հիմա ես գտնվում եմ նոր փուլի, նոր բացահայտումների, հույզերի և տպավորությունների շեմին: Ես ընդունում և շնորհակալություն եմ հայտնում այն ​​ամենի համար, ինչ պատահեց ինձ հետ: Ես ստանում եմ իմ դասերը և բաց եմ թողնում իմ անցյալը՝ մեծագույն երախտագիտությամբ, այն երջանկության և սիրո համար, որը ես ունեցել եմ: Երկար ժամանակվա ընթացքում ես առաջին անգամ չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում, բայց վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի և ես նորից երջանիկ կլինեմ: Ծնունդս շնորհավոր, և թող այս տարին բոլորիս ուրախություն բերի»,- գրել է Սամոյլովան: