Անֆիսա Չեխովան լրագրողների հետ զրույցում անկեղծացել է՝ պատմելով, թե կյանքում ինչպես պետք է ընկեր ընտրել։
«Շատ եմ հանդիպել տգեղ աղջիկների, ովքեր եղել են բարի, նվիրված, անկեղծ, բայց ես չեմ ցանկացել նրանց հետ ընկերանալ։ Գեղեցիկ կանանց կողքին դու երբեք չես կարող լինել անխնամ։ Բոլորս էլ գիտենք, որ աղջիկները հավերժ մրցակցության մեջ են, և ավելի լավ է մրցել գեղեցկուհիների հետ, քան միշտ հաղթող լինել տգեղ կանանց կողքին։ Իսկ անկեղծ ու անդավաճան ընկերներ լինում են միայն ֆիլմերում։
Իմ միակ ընկերը մայրս է, իսկ մնացածը հաճելի մարդիկ են, ովքեր օգնում են զվարթ ու հետաքրքիր անցկացնել կյանքը»,- պատմել է գեղեցկուհին։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Անֆիսա Չեխովայի մտերիմ ընկերուհին Լերա Կուդրյավցևան էր։ Գեղեցկուհիները դադարեցին միմյանց հետ շփվել, որովհետև շշուկներ էին պտտվում, որ Լերան գաղտնի սիրավեպ ունի Անֆիսայի ամուսնու հետ։
Միգուցե սա՞ է պատճառը, որ Չեխովան այլևս չի հավատում անկեղծ ու անշահախնդիր ընկերությանը։