Հաղորդավարուհի Լուսինե Թովամսյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է լուսանկարների նոր շարքով, որոնցում նրա դուստրը՝ գույնզգույն փուչիկները ձեռքին կանգնած է պատշգամբում։ Նա շատ ուրախ է ու ժպտում է մայրիկի արած լուսանկարներում։
Լուսինեն հրապարակմանը կից կոչ է արել ժպտալ՝ գրելով․ «Ամեն օր մենք ենք որոշում, թե ինչպես սկսել օրը: Միշտ պետք է արթնանալ ժպիտով դրական օր ունենալու համար»։