Ի՞նչ հոբբի ունի Հասմիկ Խոջյանն ու ինչո՞վ է զբաղվում կարանտինի ընթացքում

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը կարանտինի ընթացքում չի ձանձրանում։ Դրա վառ ապացույցը նրա վերջին ինստագրամյան հրապարակումն է, որտեղ դերասանուհին հետևորդների հետ կիսվել է իր նկարած նկարով ու դրա ստեղծման ընթացքով։

Հասմիկը նոր լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է նկարում։ «Իսկ ո՞րն է քո հոբբին հիմա։ Ինչո՞վ ես լրացնում ազատ ժամանակը։ Հ.Գ. Նկարը դեռ վերջնական պատրաստ չէ, այսօր կավարտեմ»,- հրապարակմանը կից գրել է դերասանուհին։