Նինա Դոբրևը՝ կորոնավիրուսի մասին գրությամբ շապիկով

Շատերի համար երկարատև կարանտինը իսկական փորձություն է: Հայտնի դերասանուհի Նինա Դոբրևը միշտ աչքի է ընկել իր ուրախ տրամադրությամբ և բոլոր խնդիրները լավատեսությամբ լուծելու ունակությամբ: Նույնիսկ հիմա՝ դժվարությամբ, բայց նա հանգստություն է պահպանում և չի վրդովվում:

Շան հետ կարճատև զբոսանքի ընթացքում Նինան լուսանկարվել է օվկիանոսի ֆոնի վրա, որտեղ նա նստած է «Apès Corona» իմաստալից մակագրությամբ (թարգմանաբար՝ «Կորոնավիրուսից հետո») վերնաշապիկով։ «Ես այլևս չեմ կարող սպասել, թե վերջապես երբ ավարտվի այս սարսափը», – գրված է նրա ճերմակ վերնաշապիկի վրա: Դե, մենք հիանալի հասկանում ենք Նինայի զգացողությունները: Հուսով ենք, որ մոտ ապագայում կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակը կկայունանա, և մենք վերջապես կկարողանանք լիարժեք վայելել գարունը: