Նոր մրցույթ «Հարրի Փոթթերի» երկրպագուների համար, որի հաղթողները կշահեն 1000$

EDsmart ամերիկյան գիտակրթական հարթակը կվճարի 1000$ «Հարրի Փոթթեր» ֆիլմի յոթ մասերի և «Ֆանտաստիկ արարածներ» ֆիլմի երկու մասերի դիտման համար։
Սակայն փոթերմանների համար կա կարևոր պայման․ նրանք պետք է բոլոր ֆիլմերը դիտեն միանգամից՝ միաժամանակ լինելով ուղիղ եթերում։ Կազմակերպիչների հաշվարկների համաձայն՝ դրա համար կպահանջվի 25 ժամ և 6 րոպե։

Ի դժբախտություն «Հարրի Փոթթերի» երկրպագուների, հաղթող կարող են դառնալ  միայն ԱՄՆ-ի չափահաս քաղաքացիները։ Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 15-ը։
«Այն մարդուն, որին մենք փնտրում ենք, ոչ միայն «Հարրի Փոթթեր»-ի երկրպագու է, այլ նաև սոցիալական կայքերի ակտիվ օգտատեր, ով մեծ սիրով ուղիղ եթեր կվարի մարաթոնի ընթացքում»,- նշվում է հայտարարությունում։
Բացի դրամական պարգևից հաղթողը նաև կստանա «Բերտի Բոտսի» կոնֆետներն ու Գրիֆինդորի ուսանողական համազգեստը։