Թոմ Հենքսն ու իր կինն արյան պլազմայի դոնոր են դարձել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար (լուսանկարներ)

Հայտնի դերասան Թոմ Հենքսը, որը ապաքինվել է կորոնավիրուսից,  արյան պլազմայի դոնոր է դարձել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ իր արյան մեջ Covid-19-ից հակամարմիններ կան:

Ավելի վաղ Հենքսի կինը՝ Ռիտա Ուիլսոնը հաղորդել էր, որ իրենք մտադիր են արյուն հանձնել՝ իմանալու համար, թե հակամարմինները արդյոք օգնում են պատվաստանյութի ստեղծման հարցում:

Դերասանը ինսթագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է պլազմայով փաթեթը: Իսկ Ռիտայի ինսթագրամյան հրապարակմամբ երևում է, թե ինչպես է ինքը արյուն հանձնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, դուրս են գրվել Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի հիվանդանոցից և մեկուսացված են ԱՄՆ-ի իրենց տանը: