Էյֆելյան աշտարակն ու Սոնա Ռուբենյանի և Գրիգ Գևորգյանի երկխոսությունը

Երգչուհի Սոնա Ռուբենյանն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է արխիվային լուսանկարով։ Դրանում Սոնան կանգնած է Էյֆելյան աշտարակի մոտ։ «Կարոտեցի…»,- լուսանկարին կից գրել է երգչուհին։

Լուսանակարն իրեն հատուկ հումորի զգացումով մեկնաբանել է Գրիգ Գևորգյանը ու գրել․ «Սոն ջան ինչի՞ ես գնացել։ Վտանգավոր ա հիմա ախր: Դուք լուրեր չե՞ք նայում, Ֆեյսբուք չե՞ք մտնում»։ Սոնան հետ չի մնացել ու պատասխանել․ «Գրիգ ջան ես կախարդական ամուլետ ունեմ»։ Լուսակարը բազմաթիվ դրական արձագանքների է արժանացել։ Երկրպագուները նաև դրա մեկնաբանություններում շնորհակալություն են հայտնում երգչուհուն՝ իր ու Գարիկի երեկվա համերգի համար։