Նաստյա Կամենսկին սեքսուալ ֆոտոշարքով ներկայացել է L’Officiel ամսագրում և պատմել է մանրամասներ իր ամուսնական կյանքից։
Գեղեցկուհին կիսվել է լրագրողների հետ՝ պատմելով, որ շուտով պատրաստվում է դառնալ տնային տնտեսուհի։ Նրան դուր է գալիս զբաղվել տնային գործերով, համեղ բաներ պատրաստել՝ սպասելով ամուսնու վերադարձին։
Նաստյան հոգնել է համերգային շրջագայություններից, նկարահանումներից և երազում է սովորական ընտանեկան երջանկության մասին։
Երգչուհին պատմել է լրագրողներին, որ իր բոլոր հաջողություններին հասել է քրտնաջան աշխատանքով ու մեծ դժվարությամբ։
Կամենսկին խոստովանել է, որ հիմա նրան էլ չի հետաքրքրում կարիերան։ Գեղեցկուհին երազում է մայրանալու մասին։ Նաստյան որոշել է, որ հղիությունից հետո կհեռանա երգարվեստից։
«Ամեն ինչ ունի իր ժամանակը։ Ես շատ բան եմ կորցրել, որպեսզի հասնեմ այն ամենին, ինչ հիմա ունեմ։ Եկել է այն ժամանակը, երբ ես հնարավորություն ունեմ այդ ամենը վայելելու և չեմ պատրաստվում զրկել ինձ այդ հաճույքից, իսկ երկրպագուներս կդիմանան»,- անկեղծացել է երգչուհին։
Իսկ նրա նոր ֆոտոշարքը հիացրել է երկրպագուներին։