5 համեղ ու հասանելի մթերք, որոնք կօգնեն պայքարել ավելորդ քաշի դեմ

Ավելորդ քաշը բավական տհաճ խնդիր է, որի դեմ մարդիկ սովորաբար պայքարում են մարզումների և ճիշտ սննդակարգի միջոցով, սակայն շատ հաճախ նման սննդակարգերն ու մարզումները կապված են լինում բավական մեծ գումարների հետ, ինչը ոչ բոլորի գրպանին է հարմար։ Այնուամենայնիվ մասնագետները վստահ են, որ ավելորդ քաշի դեմ պայքարում մեծ գումարներ հարկավոր չեն, քանի որ կան շատ համեղ ու հասանելի սննդամթերքի տեսակներ, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել քաղցի զգացումից ու նվազեցնել քաշը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը, որոնց օգնությամբ կարելի է կարճ ժամանակահատվածում հասնել հիանալի արդյունքի առանց մեծ ջանքեր գործադրելու։

Ոսպ

Ավելորդ քաշի դեմ պայքարում հաճախ սննդաբանները խորհուրդ են տալիս կինոա օգտագործել, սակայն հասարակ ոսպը կարող է շատ ավելի հասանելի ու արդյունավետ լինել, քանի որ պարունակում է ավելի շատ սպիտակուցներ և ավելի քիչ ճարպեր ու ածխաջրեր։ Բացի այդ, ոսպը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով ու մանրաթելերով, որոնք շատ կարևոր են նիհարել ցանկացողների համար։

Հնդկաձավար

Այս տարածված ու հասանելի մթերքը հարուստ է վիտամիններով ու միկրոտարրերով, ուստի շատ մասնագետներ այն համարում են ամենասննդարարը հատիկեղենից։ Իր օգտակար բաղադրության շնորհիվ այն հիանալի միջոց է ավելորդ քաշի դեմ պայքարելու համար։ Բանն այն է, որ որպես կանոն մարդու ախորժակը գռգռվում է բավարար քանակությամբ վիտամիններ չստանալու դեպքում, ինչն էլ հանգեցնում է ավելորդ քաշի կուտակման։ Հնդկաձավարն օգնում է հագեցնել օրգանիզմը վիտամիններով և ազատում է քաղցի զգացումից՝ նպաստելով քաշի նվազմանը։

Գարեձավար

Սա ամենատարածված ու հասանելի սննդամթերքի տեսակներից է, որը հիանալի միջոց է ավելորդ քաշի դեմ պայքարելու համար։ Այն հարուստ է մեծ քանակությամբ բուսական սպիտակուցներով ու մանրաթելերով, իսկ այս նյութերն արդյունավետ կերպով խթանում են մարսողությունն ու նվազեցնում են օրգանիզմում խոլեստերինի մակարդակը։

Բողկ

Բողկը հիանալի մթերք է ավելորդ քաշի դեմ պայքարում։ Այն ունի ցածր կալորիականություն, սակայն հարուստ է սննդարար նյութերով։ Բողկը հարուստ է В խմբի վիտամիններով, որոնք շատ կարևոր են նյարդային համակարգի համար և պաշտպանում են սթրեսից, որը շատ հաճախ ստիպում է մարդուն օգտագործել քաղցր ու բարձր յուղայնությամբ մթերք։ Բացի այդ, այն պարունակում է նաև վիտամին С և կալցիում, որոնք անփոխարինելի տարրեր են նյութափոխանակության ու ճարպերի այրման գործընթացների ակտիվացման համար։

Ճակնդեղ

Այս բանջարեղենն օժտված է վառ արտահայտված մաքրող հատկություններով և օգնում է դուրս բերել օրգանիզմից այն նյութերը, որոնք նպաստում են ճարպերի կուտակմանը։ Բացի այդ, ճակնդեղը խթանում է ավշի շրջանառությունը, ինչն ազատում է ոչ միայն ավելորդ քաշից, այլև ցելյուլիտից։