Sotheby’s աճուրդի տունն առցանց աճուրդի է հանել հայտնի Cartier ֆրանսիական բրենդի ապարանջանը։ Զարդը վաճառվել է ռեկորդային գնով։ Գնորդն այն գնել է 1․34 մլն դոլարով, գրում է Vogue ամսագիրը։
Ապարանջանի մեկնարկային գինը կազմել է 600-800 հազար դոլար։ Թանկարժեք ապարանջանի գնորդի մասին տեղեկություններ չի հաղորդվում։
Ապարանջանը զարդարված է ադամանդներով, զմրուխտներով, սուտակներով, օնիքսներով և սև արծնապակիներով:
Ապարանջանի նախորդ սեփականատերը նշել է, որ այն կրել են ընդամենը մեկ անգամ: