Էդ Շիրանը ամենաբարդույթավորված ու տարօրինակ աստղերից է համարվում։
Երգիչը հաճախ է կիսվում լրագրողների հետ իր բնավորության տարօրինակ առանձնահատկություններով։
Շաբաթներ առաջ նա խոստովանել էր, որ իրեն տգեղ է համարում և համոզված է, որ աշխարհում ոչ մի աղջիկ չի կարող սիրել իրեն։ Երգիչը համոզված է, որ իրեն սիրահարված բոլոր աղջիկները կեղծավոր են և շահադիտական նպատակներ ունեն։
Իսկ օրեր առաջ լրագրողները պարզել են, որ Շիրանը գնել է Լոնդոնում թաղամաս, որպեսզի չունենա հարևաններ։
Երգիչը ծախսել է 47 միլիոն դոլար, որպեսզի ձեռք բերի 22 առանձնատներից բաղկացած թաղամասը։ Երգիչն արդարանում է՝ ասելով, որ պատանի տարիքում նա ատում էր իր հարևաններին, որովհետև վերջիններս միշտ բողոքում էին Շիրանի տանից հնչող բարձր երաժշտությունից։
Նա դեռ մանկուց երազում էր ապրել անմարդաբնակ կղզում, որտեղ չէին լինի դժգոհ հարևաններ։
Հիմա Շիրանը ինչ-որ չափով կարողացել է իրականացնել իր վաղեմի երազանքը։