Նատալյա Վոդյանովան ստիպված է հետաձգել բարեգործական մարաթոնը

38-ամյա Նատալյա Վոդյանովան հասցրել է ոչ միայն հաջող կարիերա կառուցել նորաձևության աշխարհում, այլև ակտիվորեն ներգրավված է բարեգործական աշխատանքների մեջ: Բազմազավակ մայրն ու աշխարհառչակ մոդելը կրկին զարմացրել է իր երկրպագուներին:

Նատալյան երկրպագուներին ասել է, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով «Վազող սրտեր» բարեգործական վազքը պետք է հետաձգվի մինչև սեպտեմբեր: Այս մարաթոնը նպատակ ունի միջոցներ հավաքել մոդելի «Մերկ սրտեր» հիմնադրամի համար, որի ողջ հասույթը տրամադրվում է կարիքավոր երեխաների օգնությանը: Մոդելը նշել է, որ մարաթոնն անպայման տեղի կունենա ու միջոցները կհասնեն դրանց կարիքն ունեցողներին, պարզապես պետք է սպասել, որպեսզի ավելի անվտանգ ժամանակահատվածում կազմակերպել բարեգործական ակցիան։