Դերասանուհի Լիա Զախարյանը նոր ֆոտոշարքով է ներկայացել։
Նոր լուսանկարները տեղ են գտել դերասանուհու և նրա լուսանկարչի ինստագրամյան էջերում։
Ավելի վաղ Լիան, հրապարակելով լուսանկար բնության գրկում, գրել էր․ «Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը՝ մարդ։
Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է։ Մարդն ինքը բնություն է։ Միայն մարդու միջոցով է բնությունը ճանաչում իրեն։
Դա մարդու մեծագույն երջանկությունն է։ Հսկայական, անվերջ բնություն և փոքրիկ մի արարած, որն իր մեջ կրում է այդ անսահման մեծությունը։
Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կհնչի նրա արվեստը»։