Անջելինա Ջոլին ընդունել է «Marvel» ընկերության «Հավերժները» ֆիլմում նկարահանվելու առաջարկը։
«Marvel»- ի այս նոր նախագիծը պատմում է գերմարդկանց ռասսայի մասին, որի ներկայացուցիչները Երկիր մոլորակի առաջին պաշտպաններն են եղել:
Ջոլին ֆիլմում կատարելու է սուպերհերոս Թենայի դերը։
Ֆիլմը հեռուստադիտողների դատին կներկայացվի 2020 թվականին։
«Ես աշխատում եմ ոգևորված, որովհետև հիացած եմ իմ դերով։ «Marvel»-ը մեծ ընտանիք է, և ես ուրախ եմ, որ դարձել եմ այդ ընտանիքի մի մասնիկը։ Ես ոչ մի ջանք չեմ խնայի և ամեն բան կանեմ, որպեսզի չհիասթափեցնեմ իմ երկրպագուներին»,- ասել է Անջելինա Ջոլին։
Դերասանուհու այս հայտարարությանը բացասաբար է արձագանքել «Disney»-ը։
Հավաստի աղբյուրների տրամադրած տեղեկության համաձայն՝ «Disney»-ը որոշել է այլևս չհամագործակցել Ջոլիի հետ՝ նրա համագործակցությունը «Marvel»-ի հետ որակելով դավաճանություն։