Ինչպե՞ս է նշել իր տարեդարձը Բեն Աֆլեքի ընկերուհին՝ Անա դե Արմասը

Ապրիլի 30-ին, դերասանուհի Անա դե Արմասը դարձավ 32 տարեկան: Աստղը ծննդյան տարեդարձը նշել է իր ընկերոջ՝ 47-ամյա Բեն Աֆլեքի հետ, ում հետ նա ծանոթ է այս տարվա փետրվարից:

Դերասանուհին իր ինստագրամյան էջում կիսվել է մի շարք տոնական լուսանկարներով՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին շնորհավորանքների համար և պատմել, թե ինչպես անցել այդ օրը: Դատելով լուսանկարից, Բենն ու Անան շատ ուրախ օր են ունոցել, որովհետև դերասանուհին պարզապես շողում էր երջանկությունից։