Շվեդական Hästens ընկերությունը ճանաչված դիզայներ Ֆերիս Ռաֆաուլիի հետ համագործակցության արդյունքում ստեղծել է Grand Vividus կոչվող բարձրակարգ ներքնակը, որը գնելու հնարավորություն ունեն միայն մեծահարուստները, գրում է Oddity Central-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 390 000 դոլար արժողությամբ ներքնակի առաջին օրինակը ձեռք է բերել կանադացի ռեփեր Դրեյքը:
Grand Vividus ներքնակը ձեռքի աշխատանք է և այսքան թանկ է գնահատվում ոչ միայն որակի, այլև այն հանգամանքի շնորհիվ, որ դրա ստեղծմանն անմիջական մասնակցություն է ունեցել համաշխարհային ճանաչում ունեցող դիզայները:
Կես տոննա կշռող ներքնակն ամբողջովին սև է: Դրա ստեղծման համար օգտագործվել է ձիու բնական մազ, ոսկի և կաշի: Դրա նմուշներից յուրաքանչյուրի ստեղծման համար պահանջվում է 600 ժամ:
Ընկերությունն արդեն արտադրել է ինն օրինակ ու մտադիր է տարեկան տասներկու օրինակից ավել չարտադրել: