Մահացել է Վախթանգովի անվան թատրոնի ամենատարեց դերասան Եվգենի Ֆյոդորովը

Կյանքի 97-րդ տարում մահացել է ՌՍՖՍՌ վաստակավոր արտիստ, Վախթանգովի անվան թատրոնի ամենատարեց դերասան Եվգենի Ֆյոդորովը: Այս մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով թատրոնի հայտարարությունը:

Դերասանն, ում մոտ ծանր հիվանդություն էր ախտորոշվել, մահացել է ապրիլի 30-ին: «Ունենալով սուր միտք, հոյակապ հիշողություն և փայլուն հեքիաթասացի տաղանդ՝ նա առատաձեռնորեն կիսվում էր այդ ամենով, քանի որ Վախթանգովի անվան թատրոնը նրա կյանքի իմաստն ու էությունն էր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Եվգենի Ֆյոդորովը ծնվել է 1924 թվականի մարտի 3-ին: Ստեղծագործական 80 տարիների ընթացքում նա խաղացել է այնպիսի պիեսներում, ինչպիսիք են «Համլետ», «Դոն Ժուան և Սգանարել», «Լիր արքա», «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումները։