Մայիսի 4-ից իրենց աշխատանքները կվերսկսեն քաղաքային բոլոր գեղեցկության սրահները

Երկուշաբթի՝ մայիսի 4-ից, երկարատև դադարից հետո իրենց աշխատանքները կշարունակեն նաև գեղեցկության սրահները։ Վերաբացվելուց առաջ գեղեցկության կենտրոնները մանրակրկիտ սանիտարահիգենիկ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի կարողանան իրենց հաճախորդներին հավուր պատշաճի դիմավորել։

ShowBiz.am-ի  հետ զրույցում Color BOOM մատնահարդարման սրահը մանրամասնեց, թե ինչպես են իրենք  պատրաստվել վերագործարկմանը։ Նրանք հատուկ մասնագետների օգնությամբ ախտահանել են սրահի ամբողջ տարածքը, ձեռք բերել հատուկ ախտահանիչ նյութերի մեծ և բազմազան տեսականի, ինչպես նաև թարմացրել են իրենց աշխատանքային գործիքները։

Դե ինչ, գեղեցկության սրահները պատրաստ են դիմավորելու իրենց քմահաճ այցելուներին, ովքեր կարանտնի ավարտին հաստատ շտկելու և ուղղելու շատ բաներ կունենան։