Սևակ Խանաղյանն առաջին անգամ հրապարակել է կրտսեր որդու լուսանկարը

Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ երգիչ Սևակ Խանաղյանը երկրորդ անգամ հայր է դարձել, երգիչը նախընտրել էր չհանրայնացնել այդ լուրը և ամիսներ շարունակ այն գաղտնի է պահել։ Սևակը և նրա կինը՝ Մարիան, կրկին որդի էին ունեցել։

Փոքրիկ Դավիթն այսօր դառնում է 1 տարեկան, ինչի առթիվ Սևակն առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարը։
Հիշեցնենք, որ Սևակի ավագ որդին՝ Բագրատը, արդեն 6 տարեկան է: