Քայլի Ջենների գայթակղիչ ֆոտոշարքն իր տան բակում

Ինքնամեկուսացման շրջանում Քայլի Ջենները սոցիալական ցանցերում շատ ակտիվ է և ամեն օր հրապարակում է նոր լուսանկարներ: Գեղեցկուհին փորձում է դիզայներների նոր հավաքածուների ամենացանկալի ու նորաոճ իրերը, բարդ դիմահարդարում է անում և նկարահանումներ կազմակերպում Կալիֆոռնիայի իր առանձնատան տարածքում:

Նախօրեին 22-ամյա միլիարդատիրուհին իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է տպավորիչ լուսանկարներով։ Քայլին փորձել է «Charlotte Knowles» հավաքածուի հագուստներից մեկը: Գեղեցկուհին իսկապես շատ շքեղ ու կրքոտ կերպար է ստացել այդ գեղեցիկ հագուստի օգնությամբ։