«Այս շապիկը կերակրում է մարդկանց»․ Քենդալ Ջենների նոր նախաձեռնությունը

Ամեն օր աշխարհում հայտնի մարդիկ հայտարարում են ևս մեկ նախաձեռնության մասին՝ ի աջակցություն մոլորակի վրա կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին: Եվ նորաձևության աշխարհի օգնությունն այստեղ կարևոր դեր է խաղում: Մոլորակի բոլոր առաջատար ապրանքանիշերը միջոցներ են նվիրաբերել բժիշկների ծախսերը հոգալու, հիվանդանոցների և պատվաստանյութերի մշակման համար։

Քենդալ Ջենները խնդրին մոտեցել է այլ տեսանկյունից: Մոլորակի ամենաբարձր վարձատրվող մոդելը հայտարարել է Zaza World թիմի հետ հագուստի նոր հավաքածուի թողարկման մասին՝ շապիկներ ու պայուսակներ թեմատիկ գրություններով․ «Մնացեք տունը», «Արտակարգ իրավիճակ» և «Այս շապիկը կերակրում է մարդկանց»։ Այս բոլոր իրերի վաճառքի շահույթի 100%-ը կտրամադրվի Feeding America ֆոնդին, որը սնունդ է ապահովում աղքատներին: